«Փաշինյանն իրենից Իլհամ Ալիև է կերտում, օր է գալու, որ Աշոտիկի անունով Երևանի փողոցներ կանվանվեն, Վովա Փաշինյանի անվան պուրակներ կհայտնվեն»․ Արմինե Ադիբեկյան

«Նիկոլ Փաշինյանը հիմա կիրառում է այն մեթոդները, որը տարիներ շարունակ Ալիևը կիրառել է Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նա որպես օրինակ՝ նշեց ռազմական գործողությունների վայր լրագրողներին արգելելը, սուտ խոսելը․ «Հիմար, ամպագոռգոռ նկարներ նկարել՝ թռիչքաձև աճ, 20%-անոց աճ և այլն, որն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի․․․ Նիկոլ Փաշինյանն իրենից Իլհամ Ալիև է կերտում և եթե այսպես շարունակվի՝ օր է գալու, որ Աշոտիկի անունով Երևանի փողոցներ կանվանվեն կամ կրթահամալիրներ, Վովա Փաշինյանի անվան պուրակներ կհայտնվեն Երևանում և այլ քաղաքներում։ Աննա Հակոբյանի վարդագույն մարմարե կիսանդրին կամ անդրին մի տեղ կտնկեն ու կնանիք մարտի 8-ին գնալու են ծաղիկներ էդ անդրիի փեշին դնեն, կամ նրա ծննդյան օրը հռչակվի Էռատոյի տոն․․․ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ադրբեջանականացման ուղիով, այսինքն՝ լինելու է դիկտատուրա, ռեպրեսիաներ․․․»։

Տեսանյութեր

Լրահոս