Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը
Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերսկսված էսկալացիան խորը մտահոգություն է առաջացնում։ Գերմանիան կոչ է անում երկու կողմերին վերականգնել հրադադարի ռեժիմը և անել այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի պաշտպանեն մարդկանց կյանքերը։»,-«Թվիթեր»-ում նշել է Մաթիաս Լյութենբերգը