Բաժիններ՝

Ադրբեջանը 3 ռազմական դատախազություն է ստեղծել Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում

Ադրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել:

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկրի նախագահի հրամանով 2021 թվականի ապրիլի 1-ից ստեղծվել են Կուբաթլուի (Սանասար) և Քելբաջարի (Քարվաճառի) ռազմական դատախազությունները: Բացի այդ, ռազմական դատախազություն է ստեղծվել Աղդամի (Ակնա) շրջանում:

Հուսեյնզադեի խոսքով՝ «այսպիսով, ռազմական դատախազության մարմիններ են ստեղծվել Ադրբեջանի իրավասության տակ գտնվող բոլոր տարածնքերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս