ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետ ուժ են տեսնում, իսկ թիրախավորման հիմքում, նրա խոսքով, որպես կանոն շինծու խնդիրները կամ մաքուր զրպարտություններն են:
Խայտառակություն է, երբ Եռաբլուրը մի քանի անգամ մեծացրած մարդիկ իրենց քաղաքական շահերի համար շահարկում են այդ անունը. Հայկ Մամիջանյան
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում:
#ՀԻՄԱ. ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Պակիստանի զինվորականները միջադեպից կարճ ժամանակ անց հարձակման մեջ մեղադրել են «հնդկական պրոքսիներին»՝ առանց այս պնդման համար որևէ ապացույց ներկայացնելու։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
«Շատ դեպքերում իրենք ունեն այն գիտակցումը, որ այդ գործերն իրենց տեսանկյունից իրենց տրամաբանական կետին չեն հասնելու, և այս իրավիճակում իրենց համար գլխավոր խնդիրն է սկսել քաշքշոց, 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել-բերել, որից քաղաքական առումով տուժում է տվյալ անձը, քաղաքական ուժը:
«Քաղաքացիները դժոխք են ապրում Գազայում, սարսափելի նախազգուշացում է արվել, որ 14000 նորածիններ կմահանան, եթե օգնություն չհասնի: Իսրայելի անսահման էքսպանսիոնիզմը պետք է դադարեցվի և Պաղեստինի տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի»,-հայտարարել է Էրդողանը:
ԵՄ-ն մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում և արդեն աշխատում է պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա, որը «էլ ավելի կոշտ» կլինի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունից:
Բանակցությունների մասնակիցները կոչ են արել ամբողջությամբ վերացնել Սիրիայի դեմ բոլոր պատժամիջոցները և քննարկել սիրիացի փախստականների կամավոր և անվտանգ վերադարձն իրենց հայրենիք դյուրացնելու ուղիները:
Աշխատանքներ են ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման նախապատրաստման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է համատեղ հայտարարությունը և այն անվանել «հսկայական մրցանակ Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին ցեղասպան հարձակման համար»։
Cadena SER ռադիոկայանը հայտնել է, որ տղամարդն իր երեխաներին դպրոց էր տանում, երբ նրա վրա կրակել են։ Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։
«Ինչո՞ւ, որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին: Սա էլ ընտրության իրավունքն է»,- նկատեց Լավրովը:
Դաշնակիցը զենք է գնում Ֆրանսիայից,որը թշնամաբար է տրամադրված ՌԴ-ի դեմ, իրենք են որոշում՝ որտեղից զենք գնել. Լավրով
Նշենք, որ գագաթնաժողովը կայացել է Բուդապեշտում մայիսի 21-ին։
#ՀԻՄԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԻՍԱԿՈՎԻ ՀՈՂԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Ծափահարություններ ԱԳՆ-ում Լավրովի պատասխանից հետո
Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումներն՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում:
Ադրբեջանի նախագահը Հայաստանի իշխանությունից պահանջել է հստակ դիրքորոշում հայտնել, թե ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ իրենց պատմական հայրենիք:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Վլադիմիր Պուտինին ուկրաինական ուժերի դեմ գործողության ավարտի մասին զեկուցել էր ապրիլի 26-ին։
Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական հարվածներից Գազայի հատվածում զոհվել է գրեթե 100 մարդ։
Բրիտանիան իր հերթին դադարեցրել է ազատ առևտրի շուրջ բանակցություններն Իսրայելի հետ և պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափի մի շարք հայտնի գործիչների և մի քանի վերաբնակների նկատմամբ՝ անընդունելի քաղաքականություն անվանելով Գազայում և Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում իրականացվող գործողությունները։
ԱՄՆ դատախազությունը հայտնում է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում 13 ձերբակալվածներին սպառնում է 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում։
«Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր համագործակցություն է սկսում Բելառուսում համապետական սփռում ունեցող երեք հեռուսատալիքներից մեկի՝ «CTB»-ի հետ։
Ռուսական ռազմակայանը Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է. Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Երևանում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող «Շողակն» ադամանդի երբեմնի խոշոր գործարանը նոր սեփականատեր ունի։ ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վարդան Տողանյանը խորհրդային տարիներին կառուցված արդյունաբերական ձեռնարկությունը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։ Գործարքը կնքել են 2025 թ.-ի մայիսին։
Ֆաշիզմի դեմ պայքարի գործում 300 000 զոհ ենք ունեցել. չենք կարող չհարգել նրանց հիշատակը. Միրզոյան
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։