
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի օրինագծին

Իրանի մեջլիսը (խորհրդարանը) հավանություն է տվել Ռուսաստանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ պայմանագրի օրինագծի ընդհանուր դրույթներին: «
Այս մասին հաղորդել է Fars գործակալությունը։Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի խորհրդարան։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։
Պայմանագիրն ստորագրվել է 2025 թ. հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության բնագավառում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։