ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և դրա իրացման նպատակով ՀՀ կողմից առաջարկվող տեսլականը:

Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին:

ՀՀ-ի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումներն՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս