Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերը շատ արագ զրոյացվում են. Նիկոլ Փաշինյանին այլ Նիկոլով փոխարինել չենք կարող. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այն կարծիքին է, որ իշխանությունները փորձում են տարբեր քրեական գործերով քաղաքական ակտիվ դեմքերին դուրս մղել գործընթացներից:

«Շատ դեպքերում իրենք ունեն այն գիտակցումը, որ այդ գործերն իրենց տեսանկյունից իրենց տրամաբանական կետին չեն հասնելու, և այս իրավիճակում իրենց համար գլխավոր խնդիրն է սկսել քաշքշոց, 4-5 տարվա կտրվածքով մարդկանց տանել-բերել, որից քաղաքական առումով տուժում է տվյալ անձը, քաղաքական ուժը:

Դա դրսևորվում է Սերժ Սարգսյանի դեպքում՝ որպես նաև ՀՀԿ ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեպքում: Նույն «դիզելի» գործով պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործերը շատ արագ զրոյացվում են, և այն տեղեկությունները, որոնք իշխանությունը որպես փաստ էր ուզում ներկայացնել, շատ կարճ ժամանակահատվածում հանրության համար տեսանելի են դարձնում, որ տակը չկա իրավական գործընթաց, և այս ամենը պարզապես արվում է քաղաքական ակտիվ դեմքերին քաղաքական պրոցեսներից հնարավորինս դուրս թողնելու համար»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին և մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանի թեկնածության վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությանը, նա նշեց, որ պարզ ներկայացրել են իրենց դիրքորոշումը. «Նիկոլ Փաշինյանին այլ Նիկոլ Փաշինյանով փոխարինել չենք կարող»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս