Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում. Արարատ Միրզոյան

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին։

Լրագրողը նշեց, որ պաշտոնական Երևանը հայտարարել է, թե ձգտում է ԵՄ անդամակցության, որը բավականին թշնամաբար է վերաբերում ՌԴ-ին, ՀՀ առևտրաշրջանառությունը հիմնականում ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ է, այդ դեպքում ինչպե՞ս է ՀՀ–ն պատրաստվում համատեղել ԵԱՏՄ-ն և ԵՄ ինտեգրումը։

«ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, հետևաբար հարցը, որ կարող էր ծագել նման զարգացումների պարագայում, տեղին չէ ու չեմ կարող դատողություններ անել»,- հայտարարեց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031