
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ «էլ ավելի կոշտ» պատժամիջոցների փաթեթի վրա

ԵՄ-ն մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում և արդեն աշխատում է պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա, որը «էլ ավելի կոշտ» կլինի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունից:
«Եթե Ռուսաստանը չհամաձայնի լիակատար անվերապահ հրադադարի, ավելի մեծ ճնշում կլինի․․․ Մենք արդեն աշխատում ենք ավելի խիստ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա»,-հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Անիտա Հիփերը:
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել:
Բազմիցս նշել են, որ Արևմուտքը չի խիզախում ընդունել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները ձախողվել են։ Արևմտյան պետություններում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ չեն։
Նախօրեին ԵՄ-ն գործարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցչությունում նշել են, որ Բրյուսելի համար գնալով ավելի դժվար է դառնում աչք փակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ անհամաձայնության վրա, որոնք ավելի շուտ «հանգստացնող դեղամիջոց» են դարձել:
Նրանք նաև ընդգծել են, որ միակողմանի հակառուսական պատժամիջոցները Եվրամիության տնտեսական իրավիճակի վատթարացման առանցքային գործոններից մեկն են դարձել: