Խայտառակություն է, երբ Եռաբլուրը մի քանի անգամ մեծացրած մարդիկ իրենց քաղաքական շահերի համար շահարկում են այդ անունը. Հայկ Մամիջանյան

«Ամեն ինչ տրամաբանական է. ումից վախենում են՝ նրան էլ փորձում են վնասել: Գիտակցելով, որ ՀՀԿ-ն և նախագահ Սարգսյանը կարևորագույն դերակատարներ են Հայաստանի ներքաղաքական դաշտում և հստակորեն հայտարարել են, որ նախագահի՝ որպես գործիչ, և ՀՀԿ-ի՝ որպես քաղաքական միավոր, նպատակը իշխանափոխությունն է, բնականաբար, մենք հայտնվել ենք թիրախում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ շեշտելով, որ «Իսակովի հողերի» գործը նույն բախտին է արժանանալու, ինչին արժանացավ, այսպես կոչված, «դիզելի» գործը:

«Ինչպես նախորդ՝ «դիզելի» գործով եղավ արդարացնող վերդիկտ, նույն տրամաբանությունը լինելու է այստեղ: Առնվազն խայտառակություն է, որ Եռաբլուրը մի քանի անգամ մեծացրած մարդիկ հանդգնում են իրենց քաղաքական շահերի համար շրջանառել Եռաբլուրի անունը, որը որևէ կապ չունի այս գործի հետ: Մեր քաղաքացիները ևս մեկ անգամ կհամոզվեն, որ այն ամենը, ինչ որպես միֆեր ներկայացվում էին նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ, ընդամենը միֆեր էին՝ հորինված այս կամ այն գրասենյակներում»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից ՀՀԿ-ի դեմ իրականացվող արշավին, նա նշեց, որ ամեն ինչ շատ պարզ է. «ՀՀԿ-ի համար գլխավոր նպատակն իշխանափոխությունն է և դավաճաններին հեռացնելը: Հավանաբար, ովքեր մեզ խփում են այդ ընթացքում, չեն կիսում այդ նպատակը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս