Շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա նստաշրջանը։ Ինչպես միշտ, այս անգամ ևս «Oxfam International» հիմնադրամը զեկույց է պատրաստել հիշյալ գագաթնաժողովին ընդառաջ։
Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ ընդունել փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այն մարդիկ, որոնք նման թեզ են դնում շրջանառման մեջ, կոչ եմ անում վեր կենան ու գնան Արցախ, ապրեն ադրբեջանցիների հետ, լսեն ադրբեջանական մուղամն ու իրենց բիզնեսները տեղափոխեն Ադրբեջան ու քիրվայություն անեն ադրբեջանցիների հետ»,- ասաց Բալասանյանը։
Եթե այս հարցը տայիք մի քանի տարի առաջ, կասեի՝ համախմբվենք հայերով, ամրացնենք բանակը, զենք ձեռք բերենք, լավ դաշնակիցներ ձեռք բերենք, նոր սերնդի մեջ ամրացնենք հայրենատեր լինելու գաղափարը։ Կասեի՝ պայքարենք բոլոր ոլորտներում՝ բանակ, կրթություն, գիտություն, դիվանագիտություն․․․
ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային կլիմայի վերաբերյալ տվյալները:
«Կեցության և սննդի» ոլորտում այդ ցուցանիշը կազմել է 4 %, իսկ ,մեծածախ և մանրածախ առևտրիե ոլորտում՝ 3 %:
«Խոսքերիս համար թե դատարանում, և թե փողոցում պատրաստ եմ պատասխան տալ, բայց սա ծախու, վարձկան, անհայրենիք մարդու խոսք է: Սա ընդամենը copy-paste էր արված և թարգմանված էր ադրբեջաներենից հայերեն, ու տվել էին Գուրգեն Արսենյանին կարդալու: Իրականում ես վերջերս շատերին եմ հակված ուղարկելու գենետիկական անալիզի, և այդ ցուցակում ավելացավ նաև Գուրգեն Արսենյանի անունը»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hունվարի 17-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Ինչ ճակատագիր ունենա Արցախը, նույն ճակատագիրն ունենալու է համայն հայությունը. Դավիթ Բաբայան. ՈՒՂԻՂ
Եթե ցանկանում ենք վերջ դրվի ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, ուրեմն պետք է համախմբվենք ու մեր ձայնը բարձրացնենք, որպեսզի արտաքին ճնշման ներքո բացվի Հայաստանը Արցախին կապող կյանքի ճանապարհը, թե չէ մեր տաքուկ անկյուններում նստած, զուտ գրառման տեսքով մեր մտահոգությունը հայտնելով հարցին լուծում չենք տա։
Իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը NEWS.am-իհետ զրույցում կրկնել է Ադրբեջանի նախագահի պնդումը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հարցը փակված է:
Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Անկարան պատրաստ է Բուդապեշտի հետ քննարկել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարման տարբերակները՝ որպես ամերիկյան HIMARS-ի այլընտրանք։
Այսօր քծնանքի մրցության մեջ մտավ, հոգով և մարմնով վաճառական, անհայրենիք, քպ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը տիրոջը քծնելու և ոտքերի առաջ սողալու համար բարբաջեց հակաարցախյան և հակառուսական բառակույտեր»։
«Կլիմայի փոփոխություններից առավել տուժած 20 երկրներից 17-ը գտնվում են Աֆրիկայում», – հավելել է նա:
Լաչինի միջանցքի շրջափակումը ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 17-ին ելույթով է հանդես գալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից:
Գործադուլի յուրաքանչյուր օր ակցիայի դուրս կգան երկու տարբեր համայնքների ուսուցիչներ։
«Սա օվերտոնի պատուհանի մեծ բացման արձանագրում է։ Այսինքն՝ առաջին անգամ ՀՀ այսօրվա իշխանություն կոչեցյալը և նրա լիդերը ուղղակիորեն հայտարարեցին, որ ռազմավարական դաշնակցությունը ՌԴ հետ մեր անվտանգությանը ոչ թե օգուտ է, այլ՝ վնաս»,- նկատեց նա:
«Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Բերենիսե Խուարես Նավառետեն:
Տեղեկության համաձայն նախարարները քննարկել են տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում առկա իրավիճակին առնչվող հարցեր:
Արփի Դավոյանն ընդդիմադիր պատգամավորներից նեղացած է՝ իր ելույթը չլսեցին
Արցախը 37 օր է՝ շրջափակված է, իսկ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ տարին սկսել ենք մեծ եռանդով
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեք դուք ձեր անհեռանկար ու անիրատեսական «խաղաղության դարաշրջանը» փակեք, ու արագ բացեք խոր ինքնապաշտպանության՝ առավել արդիական և օգտակար դարաշրջանը:
Ադրբեջանի քաղաքական թշնամանքին պետք է պատասխանել քաղաքական հարթության մեջ. Արթուր Խաչատրյան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց՝ ովքեր հայտարարում են, որ Արցախի հարցը լուծված է՝ նրանք հայ համարվել չեն կարող՝ դավաճաններ են։
Որքան էլ զնդանները նետեք, մեկ է՝ ազգայինը հառնելու է. Արծվիկ Մինասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող երակի՝ Քաշաթաղի միջանցքի 37-օրյա ադրբեջանական շրջափակմանը՝ արձանագրեց. «Անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում»: