Շարունակում ենք աշխատել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու և հստակ գործողությունների կոչ անելու համար. Լիլիթ Բեգլարյան

ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ուզում եմ տեղեկացնել, որ դեռևս անցյալ տարի դեկտեմբերին` մինչև Լաչինի միջանցի փակումը, տեղի է ունեցել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» (EDS) կազմակերպության խորհրդի հավաքը, որտեղ մեր գործընկեր Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ համագործակցության արդյունքում նախաձեռնվել ու ընդունվել է բանաձև, որով կառույցը դատապարտում է ադրբեջանական ռազմական ագրեսիան, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին ու կոչ է անում Եվրոպական Հանձնաժողովին կասեցնել 2022թ․ հուլիսին ստորագրված ԵՄ-Ադրբեջան գազի գործարքը՝ մինչև ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։

Բանաձևով նաև կոչ է արվում Եվրոպական միության անդամ երկրներին դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ակտիվների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը։

Ինչպես նշված է ՀՀԿ վերջին հայտարարության մեջ, այժմ նույնպես շարունակում ենք աշխատել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու, Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը բացահայտելու և միջազգային կառույցների համատասխան մակարդակներով քննադատելու ու հատկապես հստակ գործողությունների կոչ անելու համար։

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Տեսանյութեր

Լրահոս