Եթե ցանկանում ենք վերջ դրվի ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, ուրեմն պետք է համախմբվենք, բոլորիդ սպասում ենք Եվրոպառլամենտի շենքի դիմաց Ստրասբուրգի «Հայորդի» երիտասարդաց միություն

Խնդրանք կոչով դիմում ենք Ստրասբուրգաբնակ հազարավոր մեր հայրենակիցներին։

Սիրելի հայրենակիցներ,

Արդեն 37 օր շարունակ Ադրբեջանը պատանդի կարգավիճակով է պահում ավելի քան 120 000 Արցախաբնակ մեր հայրենակիցների, այդ թվում` երեխաների, ծերերի, ծանր հիվանդների, թողնելով նրանց առանց սնունդի ու ջեռուցման։

Եթե ցանկանում ենք վերջ դրվի ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, ուրեմն պետք է համախմբվենք ու մեր ձայնը բարձրացնենք, որպեսզի արտաքին ճնշման ներքո բացվի Հայաստանը Արցախին կապող կյանքի ճանապարհը, թե չէ մեր տաքուկ անկյուններում նստած, զուտ գրառման տեսքով մեր մտահոգությունը հայտնելով հարցին լուծում չենք տա։

Առավոտյան ժամը 8։00 բոլորիդ սպասում ենք Եվրոպառլամենտի շենքի դիմաց։

Հավաքն օրինական է։

Ոստիկանությունը կապահովվի բոլորիս անվտանգությունը։

Եվրոպառլամենտ կարող եք գալ “E” համարի տրամվայով, կանգառ` ” Parlement Européen”
(Խնդրում ենք չշփոթել Եվրոպայի խորհուրդի շենքի հետ)

Արցախը բոլորիս ազգային արժանապատվությունն է։

Էլ ինչու ենք ՀԱՅ ծնվել, թե պետք է հրաժարվենք մեր ազգային արժանապատվությունից..

Թե պիտ չպաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը, ապա էլ ինչու ենք Հայ ծնվել..

Posted by Hayordi Strasbourg on Tuesday, January 17, 2023

Տեսանյութեր

Լրահոս