Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում Brexit-ի պատճառով աշխատուժի լուրջ պակաս է առաջացել. Financial Times

Մեծ Բրիտանիայում աշխատուժի լուրջ պակասի խնդիր է առաջացել Եվրամիությունից դուրս գալու և Եվրոպայի երկրների հետ աշխատուժի ազատ տեղաշարժի ռեժիմի վերացման հետևանքով: Այս մասին հայտնել է Financial Times պարբերականը։

Հրատարակության տվյալներով՝ UK in a Changing Europe (Միացյալ Թագավորությունը փոփոխվող Եվրոպայում) և Centre for European Reform (Եվրոպական բարեփոխումների կենտրոն) վերլուծական կենտրոնների համատեղ հետազոտության արդյունքների համաձայն՝ 2022 թ. հունիսին Բրիտանիան կորցրել է մոտ 330 հազար աշխատող, ինչը համարժեք է երկրի աշխատունակ բնակչության 1%-ին։

ԵՄ երկրների հետ ազատ տեղաշարժի ռեժիմի վերացումն առանձնապես խիստ ազդեցություն է ունեցել ցածր որակավորում պահանջող աշխատանքի ոլորտների վրա, ինչպիսիք են լոգիստիկան, շինարարությունը և հյուրանոցային բիզնեսը, նշում են հետազոտողները: Օրինակ՝ ապրանքների փոխադրման և պահման ոլորտում աշխատուժի պակասը հասել է 128 հազարի, ինչը կազմում է այս հատվածում զբաղված աշխատակիցների ընդհանուր թվի 8%-ը։

«Կեցության և սննդի» ոլորտում այդ ցուցանիշը կազմել է 4 %, իսկ ,մեծածախ և մանրածախ առևտրիե ոլորտում՝ 3 %:

Բիզնեսի ներկայացուցիչները կառավարությանը կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որոնք ներառեն դեֆիցիտային մասնագիտությունների ցանկի բարեփոխում, քանի որ աշխատուժի համար աճող մրցակցությունը սաստկացնում է գնաճը: «Քաղաքական գործիչները պետք է իրատես լինեն այն հարցում, թե ինչ մասնագետներ է մեզ անհրաժեշտ բերել այլ երկրներից:

Brexit-ը թույլ տվեց ավելի լավ վերահսկել մեր սահմանները, և կառավարությունը պետք է օգտագործի անհրաժեշտ լծակները՝ օգնելու ընկերություններին վարձել իրենց անհրաժեշտ աշխատակիցների», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի առևտրի պալատի կադրային քաղաքականության բաժնի ղեկավար Ջեյն Գրեթոնը:

Եվրամիությունից դուրս գալուց հետո Միացյալ Թագավորությունը սահմանել է ներգաղթի համակարգ բալերի հիման վրա։ Համակարգը որակավորված աշխատողներին, որոնց աշխատավարձը կազմում է տարեկան ավելի քան 25,6 հազար ֆունտ ստեռլինգ կամ ժամում 10,1 ֆունտ, թույլ է տալիս ստանալ աշխատանքային վիզաներ: Փորձագետները նշում են, որ այս համակարգը «բավականաչափ լիբերալ ​​չէ» և հարմար է միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների վարձելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս