Բաժիններ՝

Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը կլիմայի փոփոխության դեմ պայքարը համեմատել է Երկրորդ աշխարհամարտի հետ

Դեռևս հնարավոր է հասնել կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրի նպատակին և թույլ չտալ ջերմաստիճանի բարձրացում ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանից ավելի, բայց դրա համար անհրաժեշտ է այս խնդրին վերաբերվել՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակին հասնելուն:

Այս մասին հայտարարել է կլիմայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին՝ այսօր ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Մենք տակավին չենք կորցրել (խմբ.՝ ջերմաստիճանի բարձրացումը ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակում պահելու) հնարավորությունը: Դեռևս կա դրան հասնելու հնարավորություն, եթե դրան վերաբերվենք որպես իրական մարտահրավերի, ճիշտ այնպես, ինչպես (խմբ.՝ հաղթանակի Էինք ձգտում) Երկրորդ համաշխարհային պատերազմում:

Այն ժամանակ մենք հասկանում Էինք, որ հաղթելու համար, ինչում բնավ համոզված չԷինք 1943թ.-ին, անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել երկնքում, ծովում …, և մենք դա արեցինք», – մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:

Պաշտոնյան հիշեցրել է, որ բոլոր արտանետումների 80%-ի համար պատասխանատվություն են կրում 20 համաշխարհային տնտեսությունները։ «Խնդիրը լուծելու համար նախ պետք է վստահ լինել, որ այդ բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Բրազիլիան, կանեն այն, ինչ պետք է։

Նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և լուծում փնտրեն, բայց դրա համար հատկացված ժամանակն սպառվում է», – ասել է Քերին։

Կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչը չի կասկածում, որ աշխարհը կանցնի ցածր ածխածնային տնտեսության, բայց վստահ չէ, որ դա տեղի կունենա ժամանակին և մոլորակին թույլ կտա խուսափել «ամենասարսափելի հետևանքներից, որոնք կազդեն միլիոնավոր մարդկանց վրա»։ «Կլիմայի փոփոխություններից առավել տուժած 20 երկրներից 17-ը գտնվում են Աֆրիկայում», – հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս