Ընդդիմությունը բոյկոտել է Պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում  յոթերորդ անգամ քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Հիշեցնենք, որ նախորդ վեց նիստերի ընթացքում իշխանական խմբակցության անդամները դեմ քվեարկեցին այդ պաշտոնում  «Հայաստան» խմբակցության առաջադրած պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությանը:

Հանձնաժողովի նիստին չէին մասնակցում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

Ըստ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, կանոնակարգի համաձայն, պետք է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ նիստին և ներկայացներ նոր թեկնածուին։

«Պարոն Օհանյանը բացակայում է, գուցե դա կապված է նոր քրեական գործի հետ, որի մասին երեկ հայտարարեցին։ Ես որևէ տեղեկատվություն չունեմ, եթե որևէ մեկը գիտի՝ ասեք։ Ընդդիմության մեր գործընկերներն իրենց թեկնածուին թաքցնում են հանձնաժողովի քննարկումներից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031