Ռուսաստանը սկսել է ակտիվորեն հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական կյանքով։
Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։
Չի բացառվում, որ խորհրդարանին իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով դիմած «Արթուն ենք» շարժումը վարչապետի իր թեկնածուին առաջարկի պատգամավորներին, եթե այս իրավիճակը ձգվի, եւ որեւէ թիմ թեկնածու չառաջադրի։
2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է:
Նիկոլն 2018-ին բոլորին խոստանում էր ամենակարևորը՝ «արժեքային հեղափոխություն»։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ մենք Վաշինգտոնում հունիսի 14-ին հիանալի շքերթ կանցկացնենք ի պատիվ Միացյալ Նահանգների բանակի 250-ամյակի:
Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպանը։ Այս մասին, Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։ «Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», – գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության […]
Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու և ուղևորների վնասվածք հասցնելու և մահվան պատճառ դառնալու փաստի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդված):
Ժողովրդական խոսք կա, էս դեպքում շատ տեղին՝ հերիք քեզ ճղես, այ տղա, քո հորինած կեղտերը ՀՀԿ նախագահին, ՀՀ երրորդ նախագահին չեն դիպչում։
Հելբերգին դեպքի մասին տեղեկացրել է իր խուճապահար հարևանը, որը տեսել էր, թե ինչպես է նավը շարժվում ուղիղ դեպի ափ։
Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների ասոցացիան (GAIB) տվյալներ է հրապարակել Թուրքիայից Սիրիա արտահանման ծավալների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ նշվում է, որ 2025-ի առաջին 4 ամսում Սիրիա արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 36.7%-ով։ Մասնավորապես 2024-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից Սիրիա է արտահանվել 489 մլն 837.000 դոլարի ապրանք, իսկ 2025-ի դրությամբ արտահանման ծավալը […]
Մայիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից ներկայացված միջնորդությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհուն՝ Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ վերանայել ԵՄ-ի նկատմամբ ներմուծման 50 % մաքսատուրքերի սահմանման որոշումը, սակայն հաստատել է բանակցություններ վարելու պատրաստակամությունը։
Իսկապես կարևոր է նման միջոցառումը Երևանում հյուրընկալելը, բայց վստահ եմ՝ Փաշինյանն առավելագույն ջանքեր է գործադրել, որ գագաթնաժողովը Երևանում անցկացվի խորհրդարանական ընտրությունների շեմին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի փոխանցած տեղեկության համաձայն` Վրաստանից արտաքսվել է 15 օտարերկրյա քաղաքացի։
Հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։
Իշխանությունը համարում է, որ ինքը կորցնելու բան չունի, որովհետև պետության փողն է վատնվում է քննչական, դատախազական, դատական տիրույթում, իսկ ակնկալիքն այն է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հավելյալ ռեսուրս կծախսեն այս գործընթացի քաղաքական և ժամանակային իմաստով, իսկ քարոզչական մասով էլ փորձում են անել անհնարինը` հանրությանը համոզել մի բանում, ինչը 7 տարի է չի ստացվում:
Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին են և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ ու մշակույթով։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հաստատել է, որ հանրապետությունում ուժի մեջ է մտել Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման արգելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայիսի 15-ից Վրաստանն ամբողջությամբ արգելել է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար մարդատար ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի արտահանումը երկրից։ «Վրաստանը կատարում է […]
Նախարարը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել ռազմագերիների փոխանակում, և դրա իրականացումն արդեն սկսվել է։ Այժմ Ուկրաինան սպասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կներկայացնի ապագա անվերապահ զինադադարի իր տեսլականը: Նման փաստաթուղթ է պատրաստվում նաև Կիևում։
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, ով ներքաղաքական կյանքում աչքի է ընկնում պասիվ կեցվածքով, ում մասին ավելի հաճախ հիշում են ինչ-ինչ պաշտոնական հերթապահ հյուրընկալությունների, թաղման արարողությունների, տոնական ուղերձների, ցավակցական հեռագրերի ժամանակ, օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել տարեկան հայտարարագիրը։
Տղամարդիկ գողացված խտանյութն ավտոմեքենայով տարել են Եմելյանովսկի շրջանի Գլյադեն գյուղ և թաքցրել իրենցից մեկին պատկանող տանը։ Գողության փաստը բացահայտել են Ռուսաստանի ՆԳՆ-ի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության երկրամասային վարչության աշխատակիցները։
«Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,– նշել է Փաշինյանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյանի վարչախմբի կողմից իրականացվող պետական ռեկետի քաղաքականությանը, աղքատության և գործազրկության խորացմանը, գնաճի և հարկային բեռի ավելացման միտումներին, նվազող գնողունակությանը, ՀՀ բնակչության ցածր կենսամակարդակին, և այլն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մերձավոր Արևելք նշանավորեց այլ երկրների գործերին միջամտելու և արտասահմանում պետականաշինության քաղաքականությունը Վաշինգտոնի կողմից մերժմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ելույթ ունենալով Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիայի ավարտական կուրսի առջև:
«Հայաստանի իշխանությունը գաղափարապես սնանկ է. այդ սնանկության հետևանքն է այն, որ մե՛կ այդ իշխանությունը Եվրամիություն գնալու հարցով Ազգային ժողովում օրինագիծ է ընդունում, մե՛կ Հռոմի ստատուտ է վավերացնում, մե՛կ էլ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ հայտարարում է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու կարիք չունի»:
Հռոմում երեք ժամ տևած խորհրդակցություններից հետո ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։
Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Մասիսի բնակիչները:
Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։