Թուրքիայից Սիրիա արտահանումն աճել է 36.7%-ով

Հարավարևելյան Անատոլիայի արտահանողների ասոցացիան (GAIB) տվյալներ է հրապարակել Թուրքիայից Սիրիա արտահանման ծավալների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ նշվում է, որ 2025-ի առաջին 4 ամսում Սիրիա արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 36.7%-ով։

Մասնավորապես 2024-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայից Սիրիա է արտահանվել 489 մլն 837.000 դոլարի ապրանք, իսկ 2025-ի դրությամբ արտահանման ծավալը կազմել է 669 մլն 661.000 դոլար։ Նախորդ տարվա ապրիլի դրությամբ արտահանման ծավալներն աճել են 57.6%-ով՝ կազմելով 162 մլն 109.000 դոլար։

Թուրքիայի արտահանողների ասամբլեայի Սիրիայի հարցերով բաժնի ղեկավար Ջելալ Քադօօղլուի կարծիքով այս զարգացումը կարևոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն Սիրիայի վերականգնման, այլ նաև տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական ու դիվանագաիտական դերի համար։

Նա նաև հավելել է, որ պատժամիջոցների վերացումը պատմական շրջադարձային կետ կլինի Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացում։

Տեսանյութեր

Լրահոս