
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ԱՆՑՅԱԼԻՆ, ՎՏԱՆԳՈՒՄ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ #21
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Սպարտակ Սեյրանյանն անդրադառնում է պատմական հիշողության և ինքնության կապին՝ որպես պետականաստեղծ գործընթացի առանցքային բաղադրիչի։
Նաև անդրադարձ է կատարվում, թե ի՞նչ նպատակ են հետապնդում վերջին շրջանում մեր պատմության առանձին դրվագների իմաստազրկման և պատմական կեղծարարության փորձերը, ինչո՞վ են դրանք վտանգում մեր ապագան։
Հաղորդման հյուրերն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում