Երևանը և Բաքուն աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,– նշել է Փաշինյանը:

Նշենք, որ գագաթնաժողովը 2026թ–ին կանցկացվի Երեւանում, 2028–ին՝ Բաքվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031