Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան հարյուրավոր գերիներ են փոխանակել. երկու կողմից 390 գերի է հետ վերադարձվել

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 խաղաղ բնակիչ։ Մոսկվան նաև Կիևին է հանձնել 270 զինվորականի և 120 քաղաքացիական անձի՝ գերիների փոխանակման շրջանակներում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվում է, փոխանակումը տեղի է ունեցել Ստամբուլում կողմերի միջև ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում։ Առաջիկա օրերին նախատեսվում է շարունակել գերիների լայնածավալ փոխանակումը Ուկրաինայի հետ։

Ներկայումս գերությունից վերադարձած ռուս զինվորականներն ու քաղաքացիական անձինք գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Դրանք շուտով կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հաստատել է, որ Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման առաջին փուլը տեղի է ունեցել այսօր։ Դրա շրջանակներում Ուկրաինա է վերադարձել 390 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս