Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» եվրաինտեգրման թեման, եթե նույնիսկ այս ուղղությամբ բովանդակային որևէ տեղաշարժ չկա․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը, գրել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկապես կարևոր է նման միջոցառումը Երևանում հյուրընկալելը, բայց վստահ եմ՝ Փաշինյանն առավելագույն ջանքեր է գործադրել, որ գագաթնաժողովը Երևանում անցկացվի խորհրդարանական ընտրությունների շեմին:

Սա, ի դեպ, համարենք ԵՄ գլոբալիստական ղեկավարության նվերը Փաշինյանին:

Այս պարագայում նրա հիմնական շարժառիթը ոչ թե բուն եվրոպական օրակարգն է, այլ այն ներքաղաքական, նախընտրական նպատակներով շահագործելը:

Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրություններին ընդառաջ հաջողված պատմություն չունի (ձախողումներն ակնհայտ են), ըստ այդմ՝ մեր հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրաինտեգրման թեման, եթե նույնիսկ այս ուղղությամբ բովանդակային որևէ տեղաշարժ չկա:

Մյուս կողմից, բաց է մնում այլ հարց՝ արդյո՞ք Փաշինյանի «եվրաինտեգրումը» ուղեկցվելու է անզուսպ հակառուսականությամբ, ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, թե՞ Փաշինյանը փորձելու է կառավարել այն ճգնաժամը, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում»:

Տեսանյութեր

Լրահոս