
ԱՄՆ-ը հրաժարվում է այլ երկրների գործերին միջամտելու կուրսից. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մերձավոր Արևելք նշանավորեց այլ երկրների գործերին միջամտելու և արտասահմանում պետականաշինության քաղաքականությունը Վաշինգտոնի կողմից մերժմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ելույթ ունենալով Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների ռազմածովային ակադեմիայի ավարտական կուրսի առջև:
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Թրամփը մերձավորարևելյան շրջագայություն է կատարել, որի ընթացքում այցելել է Սաուդյան Արաբիա, Քաթար և ԱՄԷ։ Ուղևորության ամենակարևոր տարրը, Վենսի խոսքերով «այն արտաքին քաղաքականությունից շեղումն էր, որը Միացյալ Նահանգները ունեցել է տասնամյակներ շարունակ»:
«Մենք իրականացրել ենք երկարաժամկետ արտաքին քաղաքականության փորձ, որտեղ մենք փոխանակել ենք մեր դաշնակիցների համար պաշտպանությունն ու անվտանգությունը այլ երկրների գործրին միջամտության հետ», – ասել է ԱՄՆ փոխնախագահը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել «նույնիսկ այն երկրներում, որոնք քիչ առնչություն ունեն ԱՄՆ հիմնական շահերի հետ»:
Նա նշել է, որ սա «քաղաքականության զգալի փոփոխություն» է Միացյալ Նահանգներում: