
ԱՄՆ-ն ու Իրանը ավարտել են միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը

Հռոմում երեք ժամ տևած խորհրդակցություններից հետո ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։
ISNA գործակալության հաղորդմամբ՝ Հռոմում իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել Օմանի դեսպանի նստավայրում։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» են գրանցել միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում։
«Այսօր Հռոմում ավարտվեց Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը, որի ընթացքում որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց գրանցվեց: Հուսով ենք, որ առաջիկա օրերին կպարզաբանենք մնացած հարցերը, ինչը թույլ կտա մեզ շարժվել դեպի կայուն և արժանապատիվ համաձայնության հասնելու մեր ընդհանուր նպատակը», – գրել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը X-ի իր էջում:
Բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են բանակցությունների նոր փուլին և հույս ունեն, որ առաջընթացի կհասնեն «ևս մեկ կամ երկու հանդիպումներում»:
Արաղչին նաև ԱՄՆ-ի հետ Հռոմում կայացած բանակցությունների 5-րդ փուլը բոլորից ամենապրոֆեսիոնալն է անվանել։