Բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը, եթե շարունակվի ռազմական օգնությունը «բանդերային» ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է երեք եվրոպական երկրներին՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, չգործարկել պատասխան միջոցների մեխանիզմը՝ հայտարարելով Թեհրանի կոշտ պատասխանի մասին, հայտնում է Mehr-ը։
Իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով Գազայում պաղեստինցի զոհերի թիվը մոտենում է 54 հազարի:
Խոսելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերջին օրերի իրողությունների, մասնավորապես՝ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից որպես վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին առաջադրելու մասին, Սուրեն Սուրենյանցն ասաց՝ ոչ թե պետք է Հովիկ Աղազարյանին ու Էդմոն Մարուքյանին մեղադրել, որ իրենք նախաձեռնություն են առաջադրել, այլ խորհրդարանական ընդդիմությանը, որ այլ առաջարկ չեն արել:
Ադրբեջանը պատերազմի հող է նախապատրաստում, կրակում է․ սրանք թաքցնում են․ գնդապետ Մախսուդյան
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կիրակի օրը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, հայտնում է Mehr-ը։
2026-ի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց ՔՊ-ի․վերջակետն այս անգամ դնելու ենք․ Բագրատ Սրբազան
Երբ թուրքը մատով կանչում է՝ շան պես վազում են, հասկանում ես՝ ի կատար են ածում իրենց թեզերը․ Մանուկյան
Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Մեզ հրատապ փոփոխություն է պետք․ միայն Նիկողայոսին ճամփելը չէ․ Բագրատ Սրբազան
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքի վրա։
Հունիսի 6-ին դատարանը կհրապարակի Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի վերաբերյալ վճիռը։
Վրացի երգիչ Էրկելե Գեցաձեն պղծել է Ռուսաստանի դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի շրջանակներում կայացած համերգի ժամանակ։
Չեք հարցնո՞ւմ՝ երբ եք փողոց դուրս գալիս․ Բագրատ Սրբազան
Հայտարարությունն արվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։
Քաղհասարակությունը ցույց տվեց իր կեղծ լինելը․ բարոյական հասարակության կարիք ունենք․ Բագրատ Սրբազան
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության օդային երթևեկության կատարելագործված ռադար՝ երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտի դեմ ուղղված արտասահմանյան պատժամիջոցների ֆոնին, հայտնում է Mehr-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է անօդաչու թռչող սարքերով ուկրաինական hարձակման կիզակետում: Դա տեղի է ունեցել մայիսի 20-ին ՌԴ նախագահի՝ Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ, հայտնել է ՀՕՊ-ի հրամանատար Յուրի Դաշկինը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 1000 մարդ։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոսի-ն։
Մայիսի 23-ին Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի նորանշանակ Դեսպան Լի Սինվեյի հետ, ով քաղաքավարության այց է կատարել Ռուսաստանի դիվանագիտական առաքելություն։
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբդոլռասուլ Մոհաջեր Հեջազին կիրակի օրը Թեհրան-Ապրին չոր նավահանգստի տերմինալի կառուցման եզրափակիչ փուլի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օբյեկտներ տրամադրել Բենդեր Աբբասում, որպեսզիօգնի հարևան երկրներին անկախ նավահանգստային կազմակերպություններ ստեղծելու գործում, հաղորդում է Mehr-ը։
Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը:
«2018թ․ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց․ ամբողջ ժողովուրդը փողոցներում էր, հաջորդ օրն էլ ապրիլի 24-ն էր՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Ոչ ոք չէր կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կգնա սրացումների։ Չափազանց բարդ իրավիճակ էր։ Ամբողջությամբ չի արտահայտում իրավիճակն այն մեղադրանքը, թե Կարեն Կարապետյանն ամեն գնով պետք է պահեր իշխանությունը։ Դա այն ժամանակն էր, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել էր՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ի թիվս այնի, կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ստամբուլն այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման ամենահավանական վայրն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
Անցած գիշեր Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր՝ X դասի հզոր բռնկում: Այս մասին հայտնում է ՌԴ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:
Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը միջոցներ կձեռնարկի ծնելիությունը խթանելու և բազմազավակ ընտանիքներին աջակցելու համար. Այս հարցը նա բարձրացրել է Լյուբանի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ, գրում է sputnik.by-ը: