
ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունների 2-րդ փուլի անցկացման հավանական վայրը Ստամբուլն է. ՏԱՍՍ

Ստամբուլն այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի անցկացման ամենահավանական վայրն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Վատիկանը հաստատ չի լինի հանդիպման վայրը մի շարք պատճառներով, այդ թվում՝ նյութատեխնիկական պատճառներով: Ամենահավանական տարբերակը այս պահին Ստամբուլն է: Մանրամասները պետք է շուտով հրապարակվեն»,- ասել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում կայացել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունները: Կողմերը քննարկել են ռազմական գործողությունների դադարեցման և կայուն խաղաղության հասնելու ուղիները:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Վատիկանը պատրաստ է ընդունել ռուս-ուկրաինական բանակցությունները: