
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը մոտենում է 54․000-ի

Իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով Գազայում պաղեստինցի զոհերի թիվը մոտենում է 54 հազարի:
Ինչպես հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը, մասնավորապես վերջին 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներում գրանցվել է 38 զոհ, ինչպես նաև 204 վիրավոր:
Հաղորդագրության համաձայն՝ նշված վիճակագրությունը չի ներառում Հյուսիսային Գազայի հիվանդանոցների տվյալները՝ պայմանավորված դրանց հասանելիության խնդրով:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 53 հազար 939-ի, իսկ վիրավորներինը՝ 122 հազար 797-ի: