Այս ընդդիմության համար ժողովուրդը միշտ ծառայել է որպես վահան, ում հետևում թաքնվել են. կաբինետներում լիդեր չեն նշանակում

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու «Արթուն ենք» շարժման հասարակության հետ կապերի պատասխանատու, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանն են։

Խոսելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերջին օրերի իրողությունների, մասնավորապես՝ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից որպես վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանին առաջադրելու մասին, Սուրեն Սուրենյանցն ասաց՝ ոչ թե պետք է Հովիկ Աղազարյանին ու Էդմոն Մարուքյանին մեղադրել, որ իրենք նախաձեռնություն են առաջադրել, այլ խորհրդարանական ընդդիմությանը, որ այլ առաջարկ չեն արել:

«Հովիկ Աղազարյանի առաջարկը հետևանք է ընդդիմության անգործության։ Եթե բուն խաղացողները դուրս չեն գալիս դաշտ, մյուսները պետք է գնդակ տշեն։ Ողջունում եմ բոլոր նախաձեռնությունները։ Լավ են անում։ Դիմում եմ խորհրդարանական ընդդիմությանը՝ դուք դրեք թեկնածու։

Կարդացեք նաև

Հավաքեք 10 ստորագրություն, պարզ է, որ եթե Էդմոն Մարուքյանի, Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի մտադրությունն իսկապես Փաշինյանին հեռացնելն է, պիտի միանան ավելի շատ ձայն ունեցողին։ Եթե քիչ հավաքի ու չմիանա, ուրեմն Էդմոն Մարուքյանի իրական նպատակն անվստահության իրական գործընթացը վիժեցնելն է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին ծառայելը։ Այնպես որ, գնդակն ԱԺ պառլամենտական ընդդիմության դաշտում է»,- ասաց Նարեկ Մալյանը:

Վերջինս նկատեց՝ ամեն ինչ կա, այդ թվում՝ ՔՊ-ի ձայները, փողոցը, և չկա միայն վստահություն առաջացնող թեկնածուն։ Այնպիսի թեկնածու պիտի առաջադրվի, որ «Զվարթնոցում» արտագաղթելու համար հերթեր չառաջանան։ Ժողովուրդը գնում է իրական առաջնորդի հետևից, ոչ թե նշանակված առաջնորդի հետևից։

Սուրեն Սուրենյանցն էլ իր հերթին համաձայնեց ու նկատեց՝ կաբինետներում լիդեր չեն նշանակում:

«Մեր քաղաքական դաշտում կան ընդդիմադիրներ, ովքեր չեն լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի։ Մարդիկ էլ կան, ովքեր երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու ասում են՝ Նիկոլը կմնա այնքան ժամանակ, քանի նրա այլընտրանքը ես չեմ։ Այդ մարդիկ քանի կան քաղաքական դաշտում, Նիկոլը լինելու է։ Եթե դու քեզ իրավունք ես վերապահել, որ կրելու ես, ու փողոցային շարժումը տարել ես դեպի ընտրություն, մենք իրավունք չունե՞նք հարցնել՝ բա ինչի՞ չկրեցիր»,- ասաց Նարեկ Մալյանը:

Սուրեն Սուրենյանցն էլ արձագանքեց՝ ինքը չի ընդունում, որ քաղաքական կուսակցություններն ասում են՝ թեկնածու չունենք։ 

«2026թ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը չի՛ կարող թեկնածու չունենալ։ Եթե բանը հասնի ընտրությունների, դա 3 նախագահների ընտրություն չի լինելու։ Ի պատիվ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի, նրանք հայտարարել են, որ չեն հավակնում նույնը պիտի անի նաև Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ժողովրդի մասնակցությանը, Նարեկ Մալյանը նշեց՝  իմ ծրագրի մեջ 15 էջ նվիրված է ժողովրդի մասնակցությանը՝ «Ո՞վ է ցուցարարը» խորագրով։

«Այս ընդդիմության համար ժողովուրդը միշտ ծառայել է որպես վահան, ում հետևում թաքնվել են։ Ընդ որում, ապերախտորեն են թաքնվել, որովհետև վերջում միշտ էլ ժողովրդին են մեղավոր դարձնում։ Ժողովուրդն այս մարդկանց համար ոչ թե գործընկեր է, այլ վահան։ Մենք առանց անհրաժեշտության՝ ժողովրդին փողոց չենք հանելու։ Ժողովուրդն ընդամենը, երբ իմպիչմենտի նիստի օրը հայտնի կլինի, իր ներկայությամբ ցույց կտա, որ աջակցում է գործընթացին։ 7 տարի է, կրկնում եմ, պակասում է միայն թեկնածուն»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս