Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է Ուկրաինայում հետախուզվող ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործը

Մոսկվայում ձերբակալվել է Ուկրաինայում հետախուզվող ադրբեջանցի առանձնապես վտանգավոր հանցագործը։ Նա հետախուզման մեջ է միանգամից մի քանի երկրներում, հայտնում է Mash Telegram-ալիքը:

Աղբյուրի տվյալներով՝ 29-ամյա Ջաբբար Յուսիֆն անտեսել է Մոսկվայի օղակաձեւ ճանապարհին կանգ առնելու ճանապարհային ոստիկանության աշխատակցի պահանջը։ Դրանից հետո ոստիկանները սկսել են հետապնդել նրան։ Չարագործը մեքենան կայանել է Ռեուտովի բնակելի բակերից մեկում եւ փորձել փախչել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նախազգուշական կրակ են բացել, ինչը տղամարդուն ստիպել է կանգ առնել։ Նրան ձերբակալել են:

Ոստիկանները չարագործի մոտ ատրճանակ են գտել։ Պարզվել է, որ տղամարդը գտնվում է Ինտերպոլի բազայում Ուկրաինայի քաղաքացու կանխամտածված սպանության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031