«Որոշե՞լ էին փող աշխատել համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Որոշե՞լ էին փող աշխատել համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում։ Այն ժամանակ երբ դեղի, թթվածնի, բուժօգնության կարիքն ունեին հազարավոր ՀՀ քաղաքացիներ։

Բայց արդյո՞ք այդ վնասը միայն ֆինանասատնտեսական արտահայտմամբ է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է այդպես ներկայացնելու համար։ Ի՞սկ մահերը։ Այդ շրջանում մահացած հազարավոր քաղաքացիները, ովքեր մնացին առանց բավարար թթվածնի, դեղերի և պատշաճ բուժօգնության։

Իսկ մի՞գուցե այսքան մահեր չլինեին և Հայաստանն էլ բարձր մահացության առաջին հորիզոնականները չգրավեր ճիշտ կազմակերպման դեպքում։ Միգուցե թթվածնի, տեղի խնդիր ամենևին էլ չլիներ, եթե ֆինանսական շահը չստիպեր պատճառ դառնալ հազարավոր հայերի մահվան։

Հանրությանը հաշտեցրել էին մահվան, այդպես էլ չպարզաբանելով մահվան իրական պատճառներն ու հանգամանքները (չէր իրականացվում պաթանատոմիական հետազոտություններ)։ Ասում էին՝ դե կորոնա է տենց էլ պիտի լինի։ Բայց ոչ, ոչ մի բան տենց չպիտի լիներ, ոնց եղավ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031