
Բելգիայում պետական հատվածի աշխատողները համազգային գործադուլ են անցկացնում

Բելգիայում անցկացվում Է պետական հատվածի աշխատողների համազգային գործադուլ: «Բելգիայի պետական հատվածի աշխատողների համազգային գործադուլը դանդաղեցնում է փոխադրամիջոցների երթևեկությունը պիկ ժամերին և բացասաբար անդրադառնում կյանքի բոլոր ոլորտների վրա՝ սկսած աղբահանությունից մինչև երեխաների խնամքը», – հաղորդել Է գործակալությունը:
Նշվում է նաև, որ երկրի շատ մասերում երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար վիճակում Է, իսկ ավտոբուսներն ու մետրոն Բրյուսելում և քաղաքի շուրջ աշխատում են սահմանափակված գրաֆիկով: Արհմիությունները բողոքում են ներդրումների և աշխատուժի կրճատումներից: «Գերատեսչություններից ոչ մեկը չի կարողացել խուսափել իշխանությունների կողմից պարտադրված անձնակազմի կրճատումներից։ Դա է պատճառը, որ մենք ահազանգում ենք, որովհետև բոլորը պետք է ունենան ուժեղ պետական հատված», -հայտարարել են ACOD արհմիությունում՝ հիմնավորելով բողոքի ակցիան:
Բելգիական լրատվամիջոցները նշում են, որ ուրբաթ օրվա գործադուլն այս շաբաթ արհմիությունների ավելի ընդարձակ բողոքի մի մասն է` ընդդեմ պետական հատվածի թերֆինանսավորման և անձնակազմի պակասի, օրինակ՝ առողջապահության և կրթության ոլորտում: