
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նորանշանակ նախագահին

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղ գտած շնորհավորանքից, ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Վստահ եմ, որ պետական կառավարման համակարգում Ձեր աշխատանքի հարուստ ու բազմամյա փորձը կծառայեցնեք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել ամրապնդմանը։
Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների փոխգործակցության հետագա զարգացման և խորացման։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»: