Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՎԵԻԱ) նախագահ Նոնա Քուրդովանիձեն ասել է, որ մարտի 7-ին ցույցի ժամանակ ձերբակալվածներից մի քանիսին տեղափոխել են Վրաստանի տարբեր քաղաքներ, այդ թվում՝ Քութայիսի, Դուշեթի, Գուրջաանի և Խաշուրի։
Մարտի 6-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, որտեղ նրան զեկուցել են, որ ատոմակայանի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծն ընթացքի մեջ է։
Երեք ամիս է՝ հարյուր-հազարավոր հայեր ապրում են հովհարային և գազի անջատումներով, հացի կտրոններով՝ ինչպես Մեծ Հայրենականի տարիներին։ Արցախցիները փաստացի պատանդի կարգավիճակում են, չեն կարող դուրս գալ, որևէ տեղ գնալ։
«Ինձ բացարձակ չէր հետաքրքրում, թե վարչական պատասխանատվության կենթարկե՞ն ինձ, թե՞ ոչ, ամբողջ խնդիրը հարցի բարոյական կողմն էր, ուզում էինք հասկանալ՝ դատական համակարգում դեռ կա՞ն ազնիվ մարդիկ, թե՞ ոչ, պարզվեց՝ կան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը, ըստ որի՝ դատարանը մերժել է իրեն պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության հայցը:
Արդեն 87-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Այս օրերի ընթացքում Ադրբեջանը «բնապահպանների» միջոցով հումանիտար աղետ է ստեղծել Արցախում՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց։ Իսկ մարտի 5-ին էլ դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել են 3 հայ ոստիկաններ։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այսօր մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:
Այսօր, երբ մայրն աչքը դռանը սպասում է կամ հիշում է որդուն… Մեր գործընկեր Ալիսն այսօր տեղադրել է իր Դավիթ որդու առաջին գրառումներից մեկը՝ նվիրված մորը. դուք հասկանո՞ւմ եք այդ մայրերի ցավը՝ նման ցինիկ, անդաստիարակ մարդկանց հայտարարություններից հետո: Ինքը հաճույք է ստանում արյան մեջ, այլ կանանց ցավի ու կորստի մեջ ձեռքը մտցնելուց ու խառնելուց:
Ասում են ,եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում,ինչու՞ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին ։
Փետրվարի 21-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Նշված որոշումները հրապարակվել են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը։
Նա նշել է, որ մարդու լավագույն հատկանիշները հստակ դրսևորվում են հենց «մարտահրավերների և փորձությունների ժամանակ»։
«Հետքը» նախորդ շաբաթ գրեց, որ 2022 թ․ հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 69 միլիոն դրամով (168 հազար ԱՄՆ դոլար) Երևանում 165 քմ մակերեսով բնակարան է գնել։
Աչքիս ընկավ, որ լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհին շնորհավորելով մարտի 8-ը, այսպիսի «հանճարեղ» միտք է հայտնել․ «․․․մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է»։
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ։
Այն, որ պետնախարարն իր հայտարարությամբ չափազանց վտանգավոր գիծ էր հատել` միանշանակ է, բայց որ գոնե հանրային ձևով խմբագրում է ասածը` արդեն վատ չի:
Ֆրանսիացի պատգամավոր Անն Լորանս Փեթելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած դիվերսիային, որի հետևանքով Արցախի ոստիկանության երեք ծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Հայաստանը Kalyani Strategic Systems Limited (KSSL) ընկերության կողմից մշակված 155 մմ/39 ինքնագնաց MArG հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։
Զեկույցում ամփոփված են ահաբեկչական գործողության վերաբերյալ ԱՀ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը, որոնք ստացվել են իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում, իրավասու մարմիններից և բաց աղբյուրներից։
«Փաշինյան-Հարությունյան-Ալիև եռյակն ամեն կերպ փորձում է հուսալքել արցախցիներին, թեպետ մենք բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ իրավիճակի մեջ ենք գտնվում։ Փաշինյանն ու Հարությունյանն իրենց հայտարարություններով ավելի շատ են խուճապ տարածում ժողովրդի մեջ, քան ադրբեջանական դիվերսիոն ներթափանցումները։
Դիվանագետի պատկերացմամբ՝ «այդ թափանցիկությունը» ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ցանկանում, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կրկին գան Բրյուսել։
Մեզ համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։
Ադրբեջանի կողմից շարունակվող Արցախի շրջափակման պայմաններում համախմբվածության, ինքնակազմակերպման ու կամավորագրման նախաձեռնությունը շարունակում է նոր թափ ստանալ:
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերը միջնորդությունը չէ, կողմերին տեքստ չի պարտադրվելու։
ԱՄՆ պետական դեպարտամենտի կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լու Բոնոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Փրայսը, որը 2021 թվականի հունվարից զբաղեցնում էր Պետդեպարտամենտի գլխավոր մամուլի քարտուղարի պաշտոնը, կշարունակի աշխատել Բլինքենի գրասենյակում:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին։
Համաձայն օրենքի նախագծի՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք արտերկրից ֆինանսավորում կստանան, համարվելու են օտարերկրյա գործակալներ:
Վարչական դատարանը մերժել է 2022 թվականին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին պատասխանատվության ենթարկելու Ոստիկանության հայցը: