ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հրաժարական կտա

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը այս ամիս հրաժարական կտա։ Այս մասին հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ամերիկայում և ամբողջ աշխարհում մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը։ Նա ցուցաբերել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և ազնվություն։ Վարչության անունից շնորհակալություն եմ հայտնում Նեդին իր հիանալի ծառայության համար»,- ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Փրայսը, որը 2021 թվականի հունվարից զբաղեցնում էր Պետդեպարտամենտի գլխավոր մամուլի քարտուղարի պաշտոնը, կշարունակի աշխատել Բլինքենի գրասենյակում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031