«Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը, նշելով, որ իր ձևակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»:

Փորձ անելու մասով` ավելի լավ է չխճճես ու քեզ ավելի վատ դրության մեջ չգցես` շատ վատ մեկնաբանություն ես արել ու առանց որևէ մեկի փորձ անել-չանելու, վտանգավոր դիրքորոշում ես հնչեցրել:

Հուսով եմ, որ բացի հրապարակային սրբագրումից, այն ինչ երեկ ասվել է գաղափարական առումով ներքին համոզմունք չի:

Հիշեցնեմ, որ Արցախի պետնախարարն ավելի վաղ հայտարարել էր, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»:

Այն, որ պետնախարարն իր հայտարարությամբ չափազանց վտանգավոր գիծ էր հատել` միանշանակ է, բայց որ գոնե հանրային ձևով խմբագրում է ասածը` արդեն վատ չի»:

Տեսանյութեր

Լրահոս