Ալիևը կրակում է Արցախի վրա, Փաշինյանը դեմ չէ
Երեք ամիս է՝ հարյուր-հազարավոր հայեր ապրում են հովհարային և գազի անջատումներով, հացի կտրոններով՝ ինչպես Մեծ Հայրենականի տարիներին։ Արցախցիները փաստացի պատանդի կարգավիճակում են, չեն կարող դուրս գալ, որևէ տեղ գնալ։
Քանի որ Փաշինյանի վարչախումբը ոչ միայն համակերպվել է այս իրավիճակին, այլև Արցախի էջը շրջած՝ արդեն Հայաստանից անկլավների հանձնում է բանակցում Բաքվի հետ, Ալիևի ձեռքերը երկարել են այնքան, որ ահաբեկչություններ և դիվերսիաներ է կազմակերպում Արցախի հայապատկան հատվածում։
Թշնամու ոտնձգության հետևանքով օրեր առաջ Ստեփանակերտի մատույցներում զոհվեց ոստիկանության երեք բարձրաստիճան սպա՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Գասպարյանը, ծանր վիրավորվեց լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը։ Երեք զոհերն էլ ամուսնացած էին ու երեխաներ ունեին։ Եվ այս ծանր մարդկային ողբերգությանը Փաշինյանն արձագանքում է խոր լռությամբ, նույնիսկ մի ցավակցագիր չի հղում, մի ելույթ չի ունենում այս թեմայով։
Նրա համար իր հայրենակից ոստիկանների սպանությունը թշնամու կողմից հիշատակման արժանի իրադարձություն չէ։ Հավանաբար նեղսրտել է, որ մեր ոստիկանները ոչ միայն դիմադրել, այլև ոչնչացրել են թշնամու մի քանի հատուկջոկատայինի։
Մանրամասները՝ տեսանյութում