ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որն արգելում է ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ) արտադրված ապրանքների Միացյալ Նահանգներ ներկրումը։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արդյունավետ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել էր արտահերթ նիստ՝ սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների վերաբերյալ։ Սակայն ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց և նիստը չկայացավ։
Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է: Այս մասին իսպանական El País պարբերականին տված հարցազրույցում հայտարերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ պետք է սովորել ապրել հարևանների պես:
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնում է, որ ընկերությունից անկախ հանգամանքների ի հայտ գալու (այդ թվում, ռուսական պատկան մարմինների՝ կորոնավիրուսի համաճարակին հակազդելու մտահոգությունների հետ կապված) պատճառներով, ընկերությունը ստիպված է եղել չեղարկելու Երևան-Մոսկվա-Երևան երթուղով նախատեսված դեկտեմբերի 15-ին ու 16-ին չվերթները։
Սյունիքի մարզի Որոտան համայնքից բնակիչները դպրոց ու մարզկենտրոն հասնում են «Ուրալ» մեքենաներով։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունy «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների» վերաբերյալ հարցով այսօր ԱԺ արտահերթ նիստ էր նախաձեռնել, սակայն նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով․ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկա չէին։
Սոչիի եռակողմ հանդիման ավարտին Պուտինը Փաշինյանին և Ալիևին ձիթենու ճյուղ նվիրեց, որպես խորհրդանիշ։ Բայց սա խաղաղության պարտադրանք չէր, ու ոչ էլ՝ խաղաղության երաշխիք։ Սա Ռուսաստանի կոշտ հորդորն էր՝ բանակցություններով լուծումներ գտնելու։
Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին ԱԺ արտահերթ նիստ՝ ՈւՂԻՂ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Դեկտեմբերի 15-ին հրդեհ է բռնկել Առեւտրի համաշարհային կենտրոնում (World Trade Center), որը գտնվում է Հոնկոնգ կղզու Քոզուեյ բեյի բանուկ շրջանում, տասնյակ մարդիկ արգելափակված են մնացել շենքում: Այդ մասին հաղորդել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին՝ «թեգելով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ նշելով, որ առկա են կեղծ պնդումներ:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG 51) հրթիռային էսկադրային ականակիրն սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ գործողություններ անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդել է ամերիկյան Վեցերորդ նավատորմը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, հետընտրական կրքեր են հասունացել ու չեն հանդարտվում: Թեեւ այս շաբաթվա ավարտին կամ եկող շաբաթվա սկզբին ավագանու մանդատ ստացած անդամները պետք է համայնքապետ ընտրեն, բայց դեռեւս հստակ չէ, թե որ համայնքում որ ուժն իշխանություն կվերցնի:
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության: Այս մասին եվրոպացի գործիչն ասել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
Արևելյան գործընկերության գագաթնաժողովին կքննարկվի մասնակից երկրների համար ներդրումների մեծ ֆինանսական փաթեթի հարց:
Ռուսաստանում մշակված անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեխնիկական տեսանկյունից գերազանցում են թուրքական «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Մեզ հավաստիացնում էին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բաշիբոզուկների «մաքսային» և «սահմանային» կոչեցյալ հսկողությունը թույլատրվել է, որպեսզի չլինի «միջանցքային տրամաբանություն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ կան, որոնք կարեւոր դեր ունեն երկրում, բայց ստվերում են՝ անկյուն քաշված իրենց գործն են առաջ տանում: Մոտ 3 տարի նման գորշ կարդինալի դերում էր Տիգրան Ավինյանը։ Նույնը՝ Սուրեն Պապիկյանը, որը շատ որոշումների կայացմանն է ակտիվ մասնակցել։
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդուարդ Աղաջանյանի նախաձեռնությամբ, երեկ իշխող խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։ Գաղափարը Նիկոլ Փաշինյանինն է եղել, որը Լիպարիտյանին «գործուղել» է ԱԺ` իր «Սպիտակ թուղթ» գրքի թեզերը պրոպագանդելու՝ թուրքերի հետ բարիդրացիության, առանց նախապայմանների, այն է՝ ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելով հարաբերություններ հաստատելու, առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման` խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին։
Քաշաթաղի կյանքի ճանապարհն էլ են Սյունիքով անցնելիք կոմունիկացիաների տեղ, անասելի թանկ գնով ծախում մեր վրա։ Դու հա ֆեյսբուքում ստատուս գրի, ու՞մ է պետք։ Դերասանությունդ էլ չի օգնում։ Քեզանից բանակցող դուրս չի գա, ինչքան ուզում ես փորձի։
Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։
Փրկարարներն առնվազն 10 մարդու՝ ենթադրաբար անօրինական միգրանտների մարմիններ են հայտնաբերել Մալայզիայի հարավում նավի խորտակումից հետո: Դեկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ջոհորի նահանգի Հրշեջ եւ փրկարարական ծառայության վարչության ներկայացուցիչը:
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ դեկտեմբերի 14-ին մեկնարկած ու մի քանի ժամ տևած հանդիպման արդյունքներով հայտարարություն է տարածել՝ քննարկումները համարելով նշանակալի։
Ինդոնեզիայի Արևելյան Ֆլորես շրջանից ոչ շատ հեռու՝ ծովում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնաս է հասցվել շուրջ 230 բնակելի շինության: