Բաժիններ՝

Մալայզիայում առնվազն 10 մարդ է զոհվել նավի խորտակումից հետո

Փրկարարներն առնվազն 10 մարդու՝ ենթադրաբար անօրինական միգրանտների մարմիններ են հայտնաբերել Մալայզիայի հարավում նավի խորտակումից հետո: Դեկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ջոհորի նահանգի Հրշեջ եւ փրկարարական ծառայության վարչության ներկայացուցիչը:

«Չորեքշաբթի օրվա առավոտյան հայտնաբերվել են չորս կնոջ եւ վեց տղամարդու մարմիններ, եւս 19 մարդ փրկված է»,- մեջբերում է նրա խոսքը The Star հրատարակությունը:

Բացի դրանից, ըստ փրկարարների տեղեկատվության՝ նավի խորտակումից հետո եւս 29 հոգի անհայտ կորել է:

Ծովային անվտանգության ապահովման գործակալության ղեկավար Հիզամ Զաքարիան ճշտել է, որ «նավը, որտեղ, հավանաբար, գտնվել են անօրինական ներգաղթյալներ, ապօրինաբար է մտել Մալայզիայի տարածքային ջրեր», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031