Բաժիններ՝

Հոնկոնգի առևտրի կենտրոնում տասնյակ մարդիկ են արգելափակված մնացել հրդեհի պատճառով

Դեկտեմբերի 15-ին հրդեհ է բռնկել Առեւտրի համաշարհային կենտրոնում (World Trade Center), որը գտնվում է Հոնկոնգ կղզու Քոզուեյ բեյի բանուկ շրջանում, տասնյակ մարդիկ արգելափակված են մնացել շենքում: Այդ մասին հաղորդել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Թերթի տվյալներով՝ բռնկման մասին առաջին հաղորդումներն ստացվել են 12:37-ին (Երեւանի ժամանակով 08:37-ին): Ինչպես նշվում է, ավելի քան 100 մարդու հաջողվել է տարհանել շենքի հինգերորդ հարկից, որը գտնվում է բաց երկրնքի տակ, բայց որոշ գնորդներ եւ ռեստորանների այցելուներ դեռ գտնվում են շենքում: Ինչպես հայտնել է RTHK հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տուժել է առնվազն երեք մարդ: Ներկայումս հրշեջները հրդեհին տվել են հինգ մակարդակց երրորդը:

Շարունակվում է արգելափակված մարդկանց տարհանումը: Շենքը ներառում է առեւտրի կենտրոնը՝ խանութներով եւ ռեստորաններով, իսկ վերին հակերում գտնվում են գրասենյակային հարկաբաժինները: Շենքի ստորին մասը ծածկված է բամբուկե շինարարական փայտամածով՝ նորոգման աշխատանքների համար: Հրդեհի պատճառը հետաքննվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս