Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրթիռային էսկադրային ականակիրն սկսել է Սև ծովից Միջերկրական ծով անցումը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG 51) հրթիռային էսկադրային ականակիրն սկսել է Սեւ ծովից Միջերկրական ծով անցումը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ համատեղ գործողություններ անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդել է ամերիկյան Վեցերորդ նավատորմը:

«Arleigh Burke (DDG 51) հրթիռային է սկադրային ականակիրը դեկտեմբերի 15-ին սկսել է Սեւ ծովից հարավային ուղղությամբ իր պլանավորված անցումը Միջերկրական ծով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ ծովային գործողություններ անցկացնելուց հետո»,-ասվում է Վեցերորդ նավատորմի՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Էսկադրային ականակիրը Սեւ ծովում էր գտնվում նոյեմբերի 25-ից, այցելել է բուլղարական Վառնա եւ ռումինական Կոնստանցա նավահանգիստ: Ռուսաստանի զինվորականներն ավելի վաղ հաղորդել էին, որ հետեւում են Arleigh Burke-ի տեղաշարժին:

Այս տարի ավելի վաղ ԱՄՆ-ի այդ նույն էսկադրային ականակիրը պարեկություն է իրականացրել Բարենցի, Բալթիկ, Սեւ եւ Միջերկրական ծովերում: Նոյեմբերին Կոնստանցայում էգտնվել ԱՄՆ-ի մեկ այլ՝ Mount Whitney էսկադրային ականակիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս