Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի նախագահի հետ քննարկել է երկկողմ բիզնես ֆորում սկսելու հարցը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն արդյունավետ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։

«Մենք քննարկել ենք երկկողմ բիզնես ֆորում սկսելու գործընթացը և ուսումնասիրել փոխադարձ ներդրումային հնարավորությունները»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մոլդովայի նախագահը։

Մայա Սանդուն նշել է, որ երկրի ղեկավարները պայմանավորվել են նաև համատեղ գործողություններ ձեռնարկել երկու երկրների միջև առևտրի ծավալներն ավելացնելու համար։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արևելյան գործընկերության 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031