Լուծումը մեկն է՝ գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը տեղային մարտի մակարդակում. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ հավաստիացնում էին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բաշիբոզուկների «մաքսային» և «սահմանային» կոչեցյալ հսկողությունը թույլատրվել է, որպեսզի չլինի «միջանցքային տրամաբանություն»։ Հիմա Բաքվի բռնապետն անձամբ սպառնում է արդեն Քաշաթաղյան միջանցքում նման հսկողություն իրականացնել՝ պահանջելով իր երազած «միջանցքը»։

Եթե մի պահ պատկերացնենք, որ նրան տրվի նույնիսկ իր ամբողջ ուզածը, վստահեցնում եմ՝ չի բավարարվելու և վերջում, ինչպես խոսուն կերպով հայտնի է երևանյան աշխարհաբարից, ասելու է՝ «մի հատ էլ կզեք, վրեքներովդ հավալա թռնեմ»։

Լուծումը մեկն է՝ տքնաջան և գերակտիվ աշխատանքով ստանալով դաշնակիցների և միջազգային հանրության աջակցությունը, գոնե մեկ անգամ ջարդել սրա բաշիբոզուկների մռութը տեղային մարտի մակարդակում»։

Տեսանյութեր

Լրահոս