Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 6 մլրդ 491 մլն ԱՄՆ դոլար։
Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։
Պատգամավորների պալատի Կիսանդրիների դահլիճում Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը գումարել է իր առաջին նիստը՝ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանի մասնակցությամբ:Այս ասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշոտ Փաշինյանն ավելի երջանիկ չի դառնալու իր հոր անբարո վարքագիծը կրկնօրինակելու, պիղծ քարոզչական մանիպուլյացիաներին ծառայելու, իր զոհված տարեկցի մորն անարգելու, սարքած գործով «զոհ» ներկայանալու, անբարո ֆեյքերի սրտակեր դառնալու շնորհիվ։
Հունաստանում կիրակի առավոտյան սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Հանրապետությունում բացվել է 21 529 ընտրատեղամաս, ևս 100 ընտրատեղամաս գործում է արտերկրում։
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 3,4 տոկոսով և կազմել 17,3 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Կալանքը ծայրահեղ միջոց է, այլ ոչ թե առաջնային տարբերակ:
2023 թվականին G7-ի նախագահայությունն անցնում է Ճապոնիային: Գագաթնաժողովն անցկացվում է Հերոսիմայում մայիսի 19-21-ը:
«Հայ-ադրբեջանական բանակցություններ գոյություն չունեն, գոյություն ունի գործընթաց, որտեղ ադրբեջանական կողմը, որն ունի առավելություն՝ հետպատերազմական ժամանակահատվածում, բանակցային սեղանի վրա դնում է պայմաններ, առաջ է տանում իր դրած օրակարգային խնդիրները, և Հայաստանի ղեկավարությունը, որը չունի դիմադրողականության որևէ ռեսուրս՝ բանակցային սեղանի վրա, և բովանդակային որևէ առաջընթաց՝ Հայաստանի անվտանգության դիրքերի ամրապնդումից, մենք չենք տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայր, Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանն է։ 2022թ. հունվարից Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվում է Ալիսա Գևորգյանի «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարը։ Դրանք 44-օրյա պատերազմով անցած մարդկանց 5-6 րոպեանոց պատմություններ են, կազմված են 3 մասից՝ «Երբ պատերազմը դեռ պատմություն ու կանխատեսում էր», «Պատկերներ պատերազմից, որոնք երբեք չեն մոռացվի», «Ապրել պատերազմից հետո»։
G7-ի երկրները մտադիր են արագացնել անցումը էներգիայի մաքուր տեսակների՝ միաժամանակ ուժեղացնելով տնտեսական անվտանգությունը, որպեսզի հաղթահարեն ընթացիկ էներգետիկ ճգնաժամը:
Ռեստորանը շրջապատված է մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով:
Քիչ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում այցելում էի տիկին Գայանեին։ Փոխանցում եմ տիկին Գայանեի ուղերձը՝ բառացի։
Անբարոյական գույների ժամանակներում ենք ապրում, և դրա ամենացավոտ դրվագը մեր զոհերի ծնողների հանդեպ կատարվողն է։ Ոչ երանի այն ընտանիքին, որը չի գիտակցում ու պատկերացնում, որ դա կարող էր նաև իր հետ պատահել, իրենց զավակը կարող էր զոհվել։ Պատերազմի յուրաքանչյուր զոհը մեր մեծ ընտանիքի անդամ է, և միայն պետության զգացողություն ունեցող անձը կարող է այդ զգացումն ապրել։
Երբ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նահատակ Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ձերբակալման իրավաչափության դեմ ու միաժամանակ նախաքննական մարմնի՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նիստը նախագահելու է դատավոր Ժորա Չիչոյանը, իրավաբանական շրջանակները սեղմեցին շրթունքները:
Դատաիրավական համակարգը ծառայում է Փաշինյանի ռեժիմին.Գալստյան
Հայաստանի ներքաղաքական կյանքը կառուցված է մի շարք թեզերի, կամ, ինչպես հիմա մոդայիկ է ասել, նարատիվների վրա։ Իշխանությունն առաջնորդվում է իր «լեգիտիմության», «ժողովրդի քվեի» ու դրանց միջոցով՝ իր գործած բոլոր տապալումներն արդարացնելու կեղծ թեզով, իսկ ընդդիմադիր շրջանակների որոշ մասն իր գործունեությունը կառուցում է ժողովրդի անտարբերության, երկրի մարտահրավերներին ադեկվատ չլինելու մասին պնդումների հիման վրա։
Կասկած չունեի, որ կալանավորվելու է, որովհետև իշխանությունը գիտի ինչպես բոլորին երկար պահել այն նեռվի մեջ, որն իրեն ձեռնտու է և աստիճանաբար թմրեցնել այդ նեռվը: Իրական աջակցությունը հետևյալն է ՝ քանակով և կամքով պառալիզացնել այն համակարգը, որը պահում է Գայանեին:
Քաղաքական հարցին քաղաքական պատասխան պիտի տրվի. սա մաքուր քաղաքական ակցիա է. Ռուբեն Հակոբյան
Խրոխտ տոնով և վճռական կեցվածքով խոստումներ տվող Փաշինյանը, պարզվեց, հեշտորեն հրաժարվում է ոչ միայն սեփական խոստումներից, այլև ամբողջ Արցախից՝ մայրաքաղաք Ստեփանակերտով հանդերձ։ Գալիս էր՝ իբր վերականգնելու բանակցային գործընթացից դուրս թողնված կողմի՝ Արցախի մասնակցությունը, պարզվեց՝ Արցախն օտարում է թշնամուն և մի «ախ» էլ չի քաշում։ Իսկ Ադրբեջանին տրվող Արցախը միայն հողը չէ, այլ նաև թշնամու բարեգթությանը թողնվող մեր հարյուր-հազարավոր հայրենակիցներն են։
Ըստ աղբյուրի՝ նախարարությունում հստակեցրել են, որ դեսպանատան վրա հարձակման պահին դիվանագետներից ոչ մեկը չի տուժել, քանի որ դիվանագիտական առաքելության ողջ դիվանագիտական կազմը տարհանվել է:
Կառավարության շենքը «հուսալի» ձեռքերում է
Օջախի խորությունը եղել է 5 կմ: Երկրաշարժը գրանցվել է:
Լուծումը շատ պարզ է՝ սրանք պիտի գնան. Հայկ Դերզյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Դրանից հետո զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ սկսեցին Երևանի փողոցներում, որը շարունակվում է:
Ես, իհարկե, միանում եմ դատավոր կոչված նիկոլական ստրուկին ուղղված բոլոր բնորոշումներին։ Ուզում եմ նաև, որ ամբողջական շղթան իմանանք։ Դեմքերով»։
Սարագոսայի ռազմաբազայի տարածքում Իսպանիայի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել։
Այսօր հրապարակվեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մեջ մեղադրվող՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի մասին դատարանի որոշումը: Գայանեն կալանավորվեց մեկ ամսով:
Վստահ եմ, որ Հայաստանի դատավորների 90%-ը չէր գնա բարոյականության տեսանկյունից այդ նսեմ քայլին: Որքան էլ գործի համգամանքներն արժանահավատ չլինեն` հասկանալի է, որ գործը պետք է քննվի, և դրա համար կան խափանման միջոցի տարատեսակ այլ ձևեր, բայց ո´չ կալանքը: Այստեղ օրենքը դադարում է օրենք լինելուց, որովհետև հատել է բարոյականության սահմանը:
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր. լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։