
«Քաղաքական ուժերը պետք ունենան մեկ պլան՝ եթե Գայանեն դուրս չի գալիս բանտից և դատախազությունը չի վերացնում կալանավորումը, ապա Փաշինյանը չի մտնում իր աշխատասենյակ կառավարելու»

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձերբակալված Գայանեին դատարանի բակում աջակցելը գուցե լավ, բայց թույլ ու հումանիտար գործ էր: Գայանեն իր գործողութունն արել է և իրավական համակարգի կողմից բռնաճնշվել, էստաֆետը փոխանցել, որ իրեն աջակցողներն անեն:
Կասկած չունեի, որ կալանավորվելու է, որովհետև իշխանությունը գիտի ինչպես բոլորին երկար պահել այն նեռվի մեջ, որն իրեն ձեռնտու է և աստիճանաբար թմրեցնել այդ նեռվը: Իրական աջակցությունը հետևյալն է ՝ քանակով և կամքով պառալիզացնել այն համակարգը, որը պահում է Գայանեին:
Դա չեն կարող անել որդեկորույս ծնողները, դա չի կարող անել սովորական ըմբոստ քաղաքացին միայնակ, դա ՔԱՂԱՔԱԿԱՆ գործընթաց է իր ողջ էությամբ ու տրամաբանութամբ, դա պետք է անեն ՔԱՂԱՔԱԿԱՆ համարվող ուժերը իրենց ռեսուրսով, կազմակերպվածությամբ, հիերարխիայով և լիդերությամբ: Եթե դա չի արվում, հարցը չի քաղաքականացվում, ուրեմն լքվում են և որդեկորույս ծնողները և ըմբոստ քաղաքացիները:
Փաշինյանը սեփական որդու միջոցով, նրան վահան սարքելով, սեփական շահի համար քաշում է պրոցեսից մաքսիմալ քաղաքական շահ: Նրան ըմբոստացողները ոչ թե պետք է չքաղաքականցնեն հարցը, այլ իրավականից ապտակ ստանալով անցնեն քաղաքական պահանջի և դրա ողջ մոդերացիան և կուրացիան հանձնարարեն քաղաքական ուժերին ու դերակատարներին:
Քաղաքական ուժերն էլ պետք ունենան մեկ պլան՝ եթե Գայանեն դուրս չի գալիս բանտից և դատախազությունը չի վերացնում կալանավորումը, ապա Փաշինյանը չի մտնում իր աշխատասենյակ կառավարելու, իսկ «Նիկոլ100%» վերնաշապիկով որդեկորույս մորը նստացնողը այլևս քաղաքական թիրախ է, ոչ թե «առևանգման զոհ»: ՎԵՐՋ»։