Բաժիններ՝

G7-ը կարագացնի անցումը մաքուր էներգիայի

G7-ի երկրները մտադիր են արագացնել անցումը էներգիայի մաքուր տեսակների՝ միաժամանակ ուժեղացնելով տնտեսական անվտանգությունը, որպեսզի հաղթահարեն ընթացիկ էներգետիկ ճգնաժամը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է Հիրոսիմայում գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում:

«Որպեսզի հնարավոր լինի լուծել ներկայիս էներգետիկ ճգնաժամի խնդիրները և մինչև 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների մեր ընդհանուր նպատակին, մենք ընդգծում ենք էներգիայի մաքուր տեսակների անցումը արագացնելու իրական և հրատապ անհրաժեշտությունը և հնարավորությունը՝ միաժամանակ բարձրացնելով էներգետիկ անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկրները հայտարարել են, որ Միջազգային էներգետիկ գործակալությանը հրավիրում են մինչև տարեվերջ առաջարկություններ ներկայացնել էներգիայի և կարևոր օգտակար հանածոների մատակարարման դիվերսիֆիկացման եղանակների, ինչպես նաև մաքուր էներգիայի արտադրության վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031