Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է

2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 3,4 տոկոսով և կազմել 17,3 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տեղեկատվության համաձայն՝ գործազրկության մակարդակն ամենաշատը նվազել է Մցխեթա-Մթիանեթիի, Շիդա-Քարթլիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի մարզերում։

2022 թվականին քաղաքատիպ բնակավայրերում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.9%-ով, իսկ գյուղատիպ բնակավայրերում՝ 2.5 տոկոսով։

Բացի այդ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Վրաստանում գործազրկության մակարդակն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031