Իրանի դեսպանը Էր-Ռիադ է ժամանել հարաբերությունների խզումից 7 տարի անց
Սաուդյան Արաբիայում Իրանի դեսպան Ալի Ռեզա Էնայաթին ժամանել է Էր Ռիադ՝ ստանձնելու դիվանագիտական առաքելության ղեկավարությունը, որը վերսկսել է աշխատանքը յոթ տարվա ընդմիջումից հետո։
Դեսպանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք է ժամանել նորանշանակ դիվանագետների թիմի ուղեկցությամբ՝ փոխարինելու Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ով ղեկավարում է Իրանի դեսպանությունը հունիսին բացվելուց հետո:
Էնայաթին Էր-Ռիադ մեկնելուց առաջ հանդիպել է Իրանի նախագահի հետ։ Հանդիպման ընթացքում Ռաիսին ընդգծել է երկու երկրների՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի կարևորությունը Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում՝ կոչ անելով օգտագործել առկա հնարավորությունները Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների զարգացման համար։