Գաբոնում անցյալ շաբաթ տեղի ունեցած հեղաշրջման առաջնորդ, գեներալ Բրայս Օլիգուի Նգուեման սեպտեմբերի 4-ին երդմնակալությունից հետո ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնը։ Նա խոստացել է անցկացնել «ազատ և թափանցիկ» ընտրություններ՝ դրանց ժամկետը չնշելով։
«Երբ շեշտը դրվի ազգերի ինքնորոշման իրավունքի և Արցախի բնակչության՝ իրենց տարածքում անկախ ու անվտանգ ապրելու վրա, այն ժամանակ ամեն ինչ կփոխվի։ Ազգերի ինքնորոշման այդ ճանապարհով Հայաստանն ունի դիվանագիտական հաղթանակներ, որը Նիկոլ Փաշինյանը փորձեց աղբարկղ նետել՝ զրոյացնելով պրոցեսը, ամեն դեպքում, այն, ինչ եղել է, կա։ Պայմանավորվածություններ կան այդ ուղղությամբ՝ առնվազն եռանախագահներն իրենք չեն ասել, որ այդ պայմանավորվածությունները գոյություն չունեն»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։
Սոչիում ավարտվել են ընդլայնված կազմով ռուս-թուրքական բանակցությունները` նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ. դրանք տևել են մեկուկես ժամ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը:
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, որոնք շատ տարամետ դիրքորոշումներ ունեն բազմաթիվ հարցերի շուրջ, համակարծիք են այն հարցում, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է բաց ավտոկայանատեղիի տարածք։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:
Ժամը 18։00 տեսանյութ եմ տեղադրելու իմ ֆեյսբուքյան էջին, որից հետո ակնկալում եմ Ոստիկանության պետի հրաժարականը։
Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է Էրդողան-Պուտին հանդիպումը։ Հանդիպման՝ մամուլի համար բաց հատվածում Էրդողանը նշել է, որ Թուրքիա-Ռուսաստան առևտրաշրջանառությունն այս պահին 62 մլրդ դոլար է և իրենց ուրախացնում է այն, որ գնում են դեպի 100 մլրդ-ին։ Նա հավատ է արտահայտել առ այն, որ երկու երկրների կենտրոնական բանկերի նախագահների այսօրվա հանդիպումը կարևոր է լինելու երկկողմ հարաբերություններում տեղական դրամական միավորին ուղղված քայլ կատարելու հարցում։
Հայաստանը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով դուրս է մնացել Հարավային Կովկասում ձևավորված գրեթե բոլոր միջազգային տրանսպորտային միջանցքներից (ՄՏՄ)։ Հասկանալի պատճառներով ձևավորված և պլանավորվող արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքները շրջանցում են մեր երկիրը, եւ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից վերջնականապես չկտրվելու միակ հույսը մասնակցությունն է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նամակում, որը Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Ջորջ Բուշի ինստիտուտի գլոբալ քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Կրամերը, նշվում է, որ դեռևս հարցեր կան Վրաստանի կառավարության՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու հարցում:
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ: Այս մասին հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ Թոմ Լանտոսի նախաձեռնած լսումներին:
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում սեպտեմբերի 2-ին հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել՝ բարձրաձայնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այնտեղ առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամի մասին:
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը: Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի քննարկումների ծիրում, ինչպես ավելի վաղ նշել էին փորձագետներն ու լրատվամիջոցները, լինելու են տարածաշրջանային ու երկկողմ օրակարգերը, հացահատիկի գործարքը, որից ՌԴ-ն դուրս եկավ հուլիսի 17-ին՝ առաջ քաշելով մի քանի նախապայմաններ: Այս հանդիպման ընթացքում հայկական կողմի ուշադրության կենտրոնում է, մասնավորապես, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին հնարավոր անդրադարձը:
Ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել էր, թե նախաձեռնելու է Զուրաբիշվիլիի իմփիչմենթն այն պատճառով, որ չնայած կառավարությունից ստացված մերժումներին, նա շարունակում է արտասահմանյան այցերը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են, Մոսկվայում ծայրահեղ դժգոհություն են հայտնել այդ կապակցությամբ, ՏԱՍՍ-ին ասել է դիվանագիտական աղբյուրը։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր շարունակվում է «Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 4-ին տեղեկություն են տարածել՝ իբր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին:
Եթե ասում են՝ ՀՀ-ն առանց Արցախի գոյություն չունի, նշանակում է՝ ասում են՝ էս երկիրը կարող ենք չունենալ. Ավինյան
Ինքը գիտի՝ ոնց է փախել․ Ավինյանը՝ Հայկ Մարությանի՝ պատերազմից փախնելու մասին
Ականատեսն ունի վերը նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ և այլ նյութեր։ Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով առայժմ հրապարակվում են դրանց մի մասը
Ավինյանն ամեն ինչ անում է՝ հետաձգելու դատական նիստը մինչև ընտրություններ, որ շատ բան չպարզվի. Սարգսյան
«Իրականում ՀՀ քաղաքացիների 95 տոկոսը կտրականապես դեմ է, և որևէ կերպ չեն պատկերացնում, չեն ընդունում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում։ Սա այն բազային հենքն է, որի հիման վրա պետք է հայտարարել, որ նիկոլիզմը պարտված է»,- «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած՝ «Արցախի սեղմվող օղակը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ այսօր Հայաստանում վտանգված է և՛ երկրի սահմանները, և՛ քաղաքները։ Սա «կարմիր գիծ է», որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մի փոքր մտածի, որ վտանգված է իր տունը, սեփականությունն ու ընտանիքի անդամները։
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հույսը դնենք հանրության գիտակից մասսաների վրա, հատկապես գիտակից հասարակության վրա։ Թող ինձ ներեն մեր քաղաքացիները, բայց դա իրականությունն է, մեկի գիտակցությունը սկսվում է սրտից, մյուսինը՝ ստամոքսից, մյուսինը՝ ուղեղից։ Այն քաղաքացիները, ովքեր քաղաքականապես ցածր գիտակցական մակարդակ ունեն, իրենք այլ կերպ են նայում, իրենց համար Նիկոլն էլ է նորմալ։ Բայց պետություն, հայրենիք, ապագա, ընտանիք, արժեքներ, բարոյականություն, սրանք կրիչներ ունեն, դրանք գիտակից մարդիկ են։
Պուտինը շեշտել է, որ «ամենահիմնականը, որ արվել է Աստանայի ձևաչափի շրջանակներում, պետք է ամրապնդվի, և այդ հարթակը՝ նույնպես»։
Մի քանի հազար ադրբեջանցի զինծառայողներ Ուկրաինայում կռվում են ռուսական զորքի դեմ. Նահապետյան
«Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի» գործով հերթական դատական նիստը՝ ՈւՂԻՂ
Կղզում փակվել են դպրոցները և ձեռնարկությունները։ Ներքին թռիչքները և նավարկությունը դեպի մոտակա կղզիներ դադարեցվել են։
Դատավորնների թեկնածուները բուժզննում կանցնեն՝ Կառավարությունը սահմանել է հիվանդությունների ցանկ