Բաժիններ՝

Շվեյցարիայի խորհրդարանը հրաժարվել է միանալ G7 խմբին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գծով

Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը դեմ է քվեարկել երկրի անդամակցությանը G7-ի աշխատանքային խմբին՝ Ռուսաստանի Դաշնության էլիտաների, վստահված անձանց և օլիգարխների դեմ պատժամիջոցների գծով։

Աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականի մարտի 17-ին G7 երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ), ինչպես նաև Ավստրալիայի և Եվրոպական հանձնաժողովի կողմից:

«Խորհրդարանական հանձնաժողովը ձայների՝ 10 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է Շվեյցարիային անդամակցությունը ռուսական էլիտաների, վստահված անձանց և օլիգարխների դեմ պատժամիջոցներ սահմանող G7-ի աշխատանքային խմբին: Մեծամասնությունը գտնում է, որ աշխատանքային խմբի հետ տեխնիկական համագործակցությունը բավարար է, և որ նրան միանալը լրացուցիչ օգուտ չի լինի»,- ասված է փաստաթղթում։

Դեռևս ապրիլին Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության դաշնային վարչությունը հայտարարել էր, որ երկիրն այս փուլում չի նախատեսում միանալ միջազգային REPO խմբին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս