Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Պողոսյանին 2022 թվականի հունիսի 20-ից նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը, ինչպես եւ խոստացել էին կանխատեսումները, դարձել է «նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների «Միասի՛ն» կոալիցիան՝ Ազգային ժողովում ստանալով 245 պատգամավորական տեղ։
Ով ուզում է ասի. աշխարհն էլ ասի՝ մտեք Ադրբեջանի կազմ, եթե չենք մտնելու, պետք է կոտորե՞ն մեզ. Բաբայան:
Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացավ այսօր առավոտյան։
Հիշե՛ք, ՀՊԱ՛ՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, երբ ամեն ինչ անդառնալի կետին հասնի և Դու՛ք ուշքի գաք ու փորձեք ձեր սխալներն ուղղել, ՔՊ-ն կգա ձեր ու ձեր ընտանիքների ետևից, ասեմ ավելին թուրքի հետ միասին:
«Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրեական գործի շրջանակներում իրականացվում է լկտի քաղաքական հետապնդում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիք Չալաբյանի շահերի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված՝ և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳ նախարար:
Եվրամիությունն ունի իր քաղաքական օրակարգը. պետք չէ վիրավորվել ինչ-որ մեկից. Դավիթ Բաբայան:
Եվրահանձնաժողովի նախագահ (ԵՀ) Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրամիության գագաթնաժողովից ոչ շատ առաջ վստահություն է հայտնել, որ Ուկրաինան Միության անդամակցության թեկնածուի կարգավիճակ կստանա: «Ես հաստատապես կարծում եմ, որ դրական որոշում կստանանք, կստանանք հավանություն, ուղեգիծն այժմ տրված է»,- նշել է ֆոն դեր Լյայենը հունիսի 19-ի երեկոյան ARD հեռուստաալիքի եթերում։
Եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը. Դավիթ Բաբայան:
Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում այսօր տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը. Փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» վերնագրով աշխատության շնորհանդեսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են պաշտպանության շուրջ իրենց կանոնավոր բանակցություններն անցկացնել Վաշինգտոնում, հաջորդ ամսին:
Երբ այս խնդիրները լուծենք նոր միայն կարող ենք մտածել սահմանների պաշտպանության և անվտանգային սպառնալիքների հաղթահարման մասին։
Ռուբեն Վարդազարյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարող է Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ղեկավարների հետ քառակողմ հանդիպում անցկացնել Մադրիդում, որտեղ այդ երկրները հունիսի վերջին հրավիրված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ինչպես հունիսի 20-ին հաղորդել է Yomiuri թերթը, ճապոնական կողմն այս պահին մշակում է այդ հարցը։
Երեկվա արյունալի իրադարձություններն ապացուցեցին, որ ՔՊ-ն վերածվել է նաեւ բանդայի։
#ՀԻՄԱ։ Արցախյան հիմնախնդիրը և Արցախի արտաքին քաղաքականությունը գրքի շնորհանդեսը` ՈւՂԻՂ”
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Սենատոր Գուստավո Պետրոն, որը ներկայացնում է «Պատմական դաշինք» ձախ կոալիցիան, հաղթում է Կոլումբիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին են վկայում տվյալները քվեաթերթիկների 98,22 տոկոսի արագ հաշվումից հետո, որոնք հունիսի 19-ին իր կայքում հրապարակել է Քաղաքացիական կացության ակտերի ազգային ռեեստրը։
Երբ ոստիկանությունը զերծ մնա քաղաքական թեմաներից ու հասկանա իր հստակ գործառույթը , այդ ժամանակ նոր կարող ենք ասել, որ ոստիկանը նիկոլ չէ, տուն ու գլուխ պահելու փոխարեն հայրենիքա պահում ու կատարում իր աշխատանքը։
Հա, էս էն իշխանությունն էր, ով դեռ բարուրից պայքարում էր կրիմինալի, պաշտոնյաների ու նրանց ազգականների բեսպրեդելի եւ գողական ենթամշակույթի դեմ։
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ 2020թ. Սև ծովում գտնվող Սաքարյա գազի հանքավայրում հայտնաբերված բնական գազի առաջին արդյունահանումը կսկսվի 2023 թվականից։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱՓԳՀ) հրապարակել է «Համաշխարհային միտումներ» զեկույցը։
Դե սրանց համար ի՞նչ սահման, ի՞նչ զինծառայող, ի՞նչ պաշտպանություն, ի՞նչ հայրենիք։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել է, որ դեպի Թուրքիա տուրիստական ուղևորությունների պահանջարկն աճել է: Այնքան է աճել, որ ըստ ասոցացիայի, առաջիկա օրերի համար նախանշված չվերթների քանակն այլևս բավարար չէ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արդարացնելու համար իրենց ողորմելի պահվածքը, չտեսնելով ներկայիս իշխանության, ոչ միայն պատերազմ հրահրելը, պարտությունը, հազարավոր զոհերն ու հայրենիքի հանձնումը, այլև ոստիկանական վայրենություններն ու տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը, իրենց քաղհասարակություն համարողները բարբաջում են ընդդիմության դեմ, որպես հիմնական մեղադրանք ներկայացնելով նրանց, որպես նախկիններ և կոռուպցիոներներ։